Առանձնահատուկ  նորույթ Fleur Alpine - ից - Տոմատի սոուսներ երեխաների համար
05/26/2022

Առանձնահատուկ նորույթ Fleur Alpine - ից - Տոմատի սոուսներ երեխաների համար

Առանձնահատուկ  նորույթ Fleur Alpine - ից - Տոմատի սոուսներ երեխաների համար
Ներկայացնում ենք նոր կատեգորիա մանկական կերերի շուկայում՝ Մանկական տոմատի սոուսներ։ Համեղ հավելում, որը կտա հաճելի համ և հյութեղություն ուտեստին։ Կբարձրացնի ուտեստի կալորիականությունը, որն էլ իր հերթին կլավացնի փոքրիկի ախորժակը։ Այս պրոդուկտները կարող են լինել հիմնական սոուս մակարոնի, բրնձի կամ որպես հավելում մսային, ձկնային և բանջարեղենային ուտեստներին։

1. Մանկական լեչո բանջարեղեններով
Ունի նուրբ կազմություն՝ քաղցր կարմիր բիբարի կտորներով։ Ունի հաճելի՝ բանջարեղենային բույր։ Նաև զգացվում է քաղցր բուլղարական բիբարի և գազարի բույր։

Բաղադրությունը
Տոմատային խյուս (լոլիկներ, թթվայնության կարգավորիչ, կիտրոնաթթու), խնձորի հյութ, քաղցր՝ կարմիր բիբար, գազար, ձիթապտղի յուղ՝ առաջին սառը մզման, սխտոր, ռեհան
*Օրգանական գյուղատնտեսություն համապատասխանում է ԵՄ օրենսդրությանը (ԵՄ կանոնակարգեր №834/2007, №889/2008)


2. Իտալական՝ բանջարեղենով
Ունի միատարր խյուսանման կազմություն։ Սոուսի բույրը հագեցած է, զգացվում է մաղադանոսի և սխտորի նուրբ բույր։ Տոմատային համը նուրբ թթվայնություն ունի։

Բաղադրությունը
Տոմատային խյուս (լոլիկներ, թթվայնության կարգավորիչ, կիտրոնաթթու ) դդում, խնձորի հյութ, սոխ, ձիթապտղի յուղ՝ առաջին սառը մզման, սխտոր, մաղադանոս
*Օրգանական գյուղատնտեսություն համապատասխանում է ԵՄ օրենսդրությանը (ԵՄ կանոնակարգեր №834/2007, №889/2008)


3. 9 բանջարեղեն
Ունի նուրբ կազմություն։ Ախորժալի բանջարեղենային բույր և համ ունի։

Բաղադրություն
Լոլիկի միջուկ (լոլիկներ,տոմատի հյութ,թթվայնության կարգավորիչ, կիտրոնաթթու) գազար, կանաչ ոլոռ, սոխ, սպանախ, ցուկինի, դդում, նեխուր, սմբուկ, տոմատի խյուս (լոլիկներ, թթվայնության կարգավորիչ, կիտրոնաթթու ) քաղցր՝ կարմիր պղպեղ, ձիթապտղի յուղ՝ առաջին սառը մզման
*Օրգանական գյուղատնտեսություն համապատասխանում է ԵՄ օրենսդրությանը (ԵՄ կանոնակարգեր №834/2007, №889/2008)

  • Սոուսներն ունեն մաքուր դեղագրություն։ Չեն պարունակում աղ, շաքար, քացախ, կծու համեմունքներ, յուղի ավելորդ քանակ, ածխաջրեր և սննդային այն հավելումները, որոնք նախատեսված չեն երեխաների օրգանիզմի համար։
  • Առաջին սառը մզման ձիթապտղի յուղի քանակը սուսներում մինչև 19 % է, որը բավարարում է երեխայի օրգանիզմի օրվա պահանջը, ինչը պետք է մեկ օրվա համար։
  • Ծավալը (95 գր․) Հավաստագրված ՌԳԲԱ ինստիտուտի կողմից և հարմար է աստիճանաբար ներառել երեխայի ռացիոնում ։
  • Մեծահասակները կգնահատեն բնական բաղադրությունը և սոուսի բանջարեղենային համը, որն ունի քիչ կալորիականություն։
  • Տոմատի սոուսները Fleur Alpine-ից պատրաստված են Իտալիայի հարավի Ապուլիա շրջանում, բացառապես տեղական լոլիկներից, որոնք հասել են բնական ճանապարհով, բաց երկնքի տակ։
  • Տոմատի սոուսները հիանալի հավելում կլինեն Fleur Alpine-ի պաստաներին և այլ ուտեստներին։

Fleur Alpine-ի նորույթները աստիճանաբար կներառվեն վաճառքի կետերում։ Ավելի մանրամասն տեղեկության համար կարող եք կապվել կայքում կամ մեր սոց․ էջերում նշված հեռախոսահամարով։

ԿԱՐևՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ․ մինչև պրոդուկտի ներառումը փոքրիկի ճաշացանկ անհրաժեշտ է խորհրդակցել երեխայի մանկաբույժի հետ, ով գիտի նրա առանձնահատկությունները։

Ծավալը (95 գր․) Հավաստագրված ՌԳԲԱ ինստիտուտի կողմից և հարմար է աստիճանաբար ներառել երեխայի ռացիոնում ։


© 2024Fleur Alpine. Բոլոր իրավունքները պաշտպանված են